Ես չեմ փորձում քննադատել ինչոր մեկին...ուղղակի ցանկանում եմ լուսաբանել այն, ինչ այսօր լսեցի Ընկեր Գրիգորյանից...Անցնեմ բուն նյութին:
Եվ իրոք հավատքը ամենուրեք է,մարդը կարող է չընդունել դա,բայց այնուամենայնիվ կա:
Օրինակ,երբ դուք ինչոր գաղտնիք եք ասում ձեր ընկերուհուն, հավատում եք ,որ նա դա չի բարձրաձայնի,հավատում եք,որ ծաղիկի սերմ ցանելուց հետո այն որոշ ժամանակ անց կդառնա գեղեցիկ ծաղիկ,որ դուք այսոր պատրաստ եք դասին և այլն...մի խոսքով հավատն ամեն տեղ է...Իսկ Աղանդը այլ հասկացություն է...Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք աղանդավոր մարդկանց, որոնք փորձում են փոքրիկ գրքույկներ բաժանելով իրենց աղանդը տարածել հասարակության մեջ...
Օրինակ, երբ ես տխուր քայլում էի երևանյան փողոցներից մեկում , ինձ մոտեցան երկու օրիորդներ և հարցրեցին, թե ինչ է պատահել և զուգահեռ նրանցից մեկը ձեռքը երկարացնելով տվեց ինձ մի գրքույկ:Ես սթափվեցի և մերժեցի այդ օրիորդներին արագ շարունակելով ճանապարհս...
Կամ երբ ինչոր մեկը անվերադարձ կորցնում է իրեն հարազատ մարդու, նա մեծ սթրես է ապրում, իսկ նրանք առիթից օգտվում են` մխիթարում ,ասելով,թե մահից հետո երկրորդ կյանք կա:Ծանր հոգեվիճակում գտնվող մարդուն պետք էին այդ խոսքերը նրա ցավը թեևացնելու համար:Իսկ հետո նա կամաց կամաց ներքաշվում է այդ ճահճի մեջ և փորձում թակարդը գցել նաև մյուսներին...Սա հատուկ ծրագրված և բավականին լուրջ ծրագիր է...Այս ամենը ուղղակի ենթադրություն չի,ես չեմ ասում այն` ինչ մտածում եմ:Սա լուրջ հետազոտությունների արդյունք է:ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ ՆՐԱՆՑ և ՄԻ ԸՆԿԵՔ ԹԱԿԱՐԴԸ...
No comments:
Post a Comment