9.03.2012

Կյանքի նոր էջ...

Երբ առաջին անգամ ոտք դրեցի ԵՊՄՀ-ի վարժարան: Օգոստոսի 13-ն էր:Քննության պետք է մասնակցեի  և անյտեղ դասավանդող ուսուցչուհիները պետք է ընտրեին լավագույններին լրագրության հոսքի համար:Մոտ 3 դասարան,45  աշակերտ(ուհի)` նրանց թվում նաև ես  նույն ժամին պետք է տայինք քննություն....Բոլորս լարված,ընկճված սպասում էինք միջանցքւմ,և ոմանց համար դժբախտաբար,ոմանց համար բարեբախտաբար բոլորիս հրավիրեցին ներս` քննության:Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված...Այդ 2  ժամն անցավ ակնթարթորեն:Բայց ամենադժվարը դեռ առջևում էր:Հաջորդ օրը պիտի  գնաինք  արդյունքներն իմանալու:
Եկավ երկար սպասված պատասխանները....Ես անցեեեեեեեեեեեել եեեմ.....Աննկարագրելի երջանկություն էր...Բառերով  չեմ կարող ասել...Ինձ հետ միասին ուրախանում էին բոլոր հարազատներս  և ընկերներս...Սա իմ առաջին քայլն էր նպատակիս իրականացման  համար:Փոքրիկ քայլ, որը լինելու է ճակատագրական:Շատ եմ ցավում նրանց  համար ովքեր  չեն անցել,բայց մի գուցե դա է ճիշտը:
Այսոր առաջին անգամ գնացի վարժարան դասի:Հիանալի ուսուցիչներ,դասարան և դասղեկ ունենք:Կարծես հատուկ են ընտրված երեխաները;Բոլորը շաաաաաատ բարի ու լավն են...Բոլորի հետ արդեն հասցրել եմ ընկերանալ և սիրել նրանց:
Ճիշտ և տեղին է ասված,Մեջբերում եմ "Что бывает,то бывает к лучшему"

No comments:

Post a Comment