9.04.2012

Ագրեսիվ Լրատվություն

Այսոր վարժարանում`  լրագրության դասաժամին,ուսուցչուհին հանձնարարեց  թղթի վրա  համառոտ ներկայացնել  ինքներս մեզ,մեր նպատակները,երազանքները,ակնկալիքները:մի խոսքով` մեր բնութագրությունը, համառոտ մի քանի նախադասությամբ...
Ես բնութագրության մեջ նշել էի,որ ինձ դուր է գալիս <<Ագրեսիվ լրատվությունը>>:Ուսուցչուհին  այդ բառակապակցությունը  կարդալուց հետո,հարցրեց,թե ինչ եմ հասկանում ագրեսիվ լրատվություն ասելով:Ես փորձեցի կարճ և  շատ արագ բացատրել :
-Ագրեսիվ լրատվություն ասելով, ես նկատի ունեի, այն ամենը ինչը խնամքով տաքցվում է  և հեռուստատեսությամբ չի լուսաբանվում:Այն  բոլոր լուրերը, որոնք վերաբերվում են անարդարությանը և մարդկային իրավունքներ  ոտնահարմանը:Լուրեր,որորնց շուրջ կլինեն տարբեր իրար հակասող կարծիքներ,որոնք կարդալիս ես կլցվեմ կյանքում ինչ որ բան փոխելու ցանկությամբ,նույնիսկ գագաթնակետին հասնող բարկությամբ:Որոնք կստիպեն մարդկանց  ցենզուրաից դուրս գալ:Եվ որոնց մեկնաբանությունների թիվը կգերազանցի 1000-ը:Եվ ի վերջո այդ ամենը կարդալուց հետո մարդիք չեն գործի այն սխալները,որոնք մինչ այժմ գործել են:
Ահա և  իմ  բացատրությունը...Բայց ցավոք ուսուցչուհին չընկալեց այս ամենը ինչպես ես իրոք փորձում էի բացատրել.....Մի գուցե պատճառն այն էր,որ  փոքր ինչ հուզված էի...

No comments:

Post a Comment