9.10.2012

Երբ քեզ թվում է,թե ամեն ինչ ավարտված է...

Կյանքը լի է ցավով,տառապանքով,դժբախտություններով.բայց մեկտեղ կյանքն այնքան քաղցր,հաճելի  ու  հիանալի է:Երբեմն տխրության և հոգեկան ծանր վիճակում հայտնված մարդուն թվում է,թե  ամեն ինչ ավարտվել է,երբ մարդն ունենում է անդառնալի կորուստ, թվում է, որ նա  չի կարող  ոտքի կանգնել և շարունակել ապրել,բայց...
Ժամանակի ընթացքում ինչքան էլ ցավը խորն է լինում  միևնույնն է բթանում և սպիանում է...Որոշ  մարդիկ կարծելով, թե այս ամենը  իրենց  վերջն է` կյանքին վերջ են տալիս չմտածելով,որ ոչինչ չեն փոխում...միայն այդքան  քաղցր կյանքը դեռ չվայելած հեռանում են կայնքից:Միթե հիմարություն չէ այս ամենը:
Եթե մարդիկ հեռանում են կյանքից ուրեմն  այդպիսինն է նրանց  ճակատագիրը:Աստված է որոշում այն և մարդն այստեղ անկարող է...
Եվ եկեք հաշտվենք  այդ մտքի հետ և  չփորձենք հիմարություն թույլ տալ...որովհետև  երբ փոշմանենք,արդեն ուշ կլինի և իրավիճակը փրկել հնարավոր չի լինի:
հիշենք մի բան,որ կյանքում ամեն ինչ անցողիկ է:Եթե ես այսoր վիճել եմ ընկերուհուս կամ ծնողներիս հետ ապա  որոոշ ժամանակ  անց  այն կանցնի:Եթե դու  ունես  ընտանիք  ընկերներ,սիրած էակ և վերջապես խոսելու,քայլելու,լսելու և ապրելու հնարաորություն մի պահ մտածի´ր...կան մարդիկ ովքեր չունեն այդ ամենը և փորձիր գնահատել ունեցածդ:Մի դժգոհի´ր,  որ  չունես շքեղ  զարդեր,մեքենա,մի պահ մտածիր ,որ աստված քեզ տվել է քայլելու  ընդունակություն ապա օգտագործիր այն:Մի´ դժգոհիր, այլապես կզրկվես դրանից ևս:
Երբ ունես երազանքներ և դրանք  չեն կատարվում մի´  նեղսրտիր  և ամբողջ օրը  տխուր անցկացնելով փչացրու   քեզ շրջապատող մարդկանց տրամադրությունը,ուղղակի  երազիր և բաց թող երազանքդ երկինք,և հավատա որ այն կկատարվի մոտ ապաագայում:Եվ իրոք Կկատարվի...

No comments:

Post a Comment