9.20.2012

Մի կյանք ենք ապրում...



Մի կյանք ենք ապրում...Երբ փորձում ես հետևել այս խոսքերին,իրոք,հիասքանչ կյանք  կապրես:Կլինես լիարժեք երջանիկ և գոհ աշխարհից,կլինես ուրախ....և իրոք էդպես է...ոչ մի տխուր կյանք,ոչ մի բաժանում,անիմաստ վայրկյան,լաց,կորուստ ու կարճ ասած կյանքը քոնը կլինի:Բայց...ահա և  բայց-երի մի ողջ շարք...դժվար է,տխուր:Չենք կարող հետևվել այս խոսքերին:Նորից հպարտություն,դաստիարակություն,պարտք ծնողների և քեզ սիրող մարդկանց առջև,սեր,բարոյականություն և այսպես  շարունակ կարող ենք թվել երկար ու երկար:Կյանքն է այսպիսին ինչ արած...Հնարավորության սահմաններում պետք է ապրել երջանիկ,անիմաստ վայրկյաններ չկորցնելով,<<սևագրի>> համար ժամանակ չկա:Կյանքը կարճ է...ՎԱՅԵԼԻ´Ր սիրելիս,Բայց չմոռանաս վերը նշված խոսքերը:Դրանք կարևոր են...

9.10.2012

Անիմաստ Հպարտություն...

<<Հպարտություն>>` Կոծանիչ,խեղդող և անիմաստ:Շատ դեպքերում դժվար է ընկալել,հասկանալ :Երբ այն բացակայում է մարդ իրեն զգում է ոտնահարված  և  անպիտան,բայց երբ այն կա ,նույնպես ցավ է պատճառում շատերիս :
Հպարտությունդ  թույլ չի տալիս սիրելու,խոստովանելու,արտահայտվելու:երբ ուղղակի  ներսից  տանջում է քեզ մի հարց,որը չես կարող արտահայտել և պահանջել պատասխան:Դարձյալ հպարտություն...Երբեմն այն դառնում է քո սխալների հիմքը...
Հպարտությունը և դրա հետևանքները
Քրիստոնեությունը հպարտությունը դասել է մահացու մեղքերի շարքը։ Հենց հպարտությունը սեփական անձի կարևորության զգացումն է դառնում տառապանքների, հիվանդությունների եւ հաճախ էլ մահվան պատճառ։ Հպարտությունը բոլոր կործանարար մտքերի և հույզերի աղբյուրն է։ Սեփական անձի գերակայության զգացումը հանգեցնում է նրան, որ մարդ ուրիշներին սկսում է ստորացնել, նսեմացնել։ Առաջանում է ենթագիտակցական ահռելի ագրեսիա, ինչը ժամանակի ընթացքում շրջվում է նույն այդ մարդու դեմ։ Հպարտ, մեծամիտ մարդն իր բանականությունը, կարողությունը բարձր է դասում այս աշխարհում ամեն ինչից և բոլորից։ Նա շրջապատող աշխարհի մասին իր պատկերացումն ունի և վստահ է, որ հենց այդ պատկերացումն է ամենաճիշտը լավագույնը։ Նա ձգտում է իրեն ենթարկել շրջապատող աշխարհը և հաճախ դա անում է բռնությամբ։ Իսկ իր պատկերացումների և իրականության անհամապատասխանության դեպքում նրա հոգում ծնվում են ագրեսիվ հույզեր` չարություն, վիրավորվածություն, ատելություն, արհամարհանք, նախանձ և այլն։ Սրանք էլ հանգեցնում են տարբեր հիվանդությունների։ Հպարտությունը սեփական անձը գերագնահատելու սովորությունն է, դրա հետեւանքով՝ Տիեզերքում իր իրական տեղը չգտնելը և այս կյանքում նպատակի գիտակցության բացակայությունը։ Նման մարդիկ իրենց ամբողջ էներգիան վատնում են, աշխարհի հետ «պատերազմելով», ապացուցելու համար իրենց ճշմարտացիությունը։ Հպարտության խորքում, այնուամենայնիվ, կա դրական միտումց ձգտել կատարելության և կատարելգործել աշխարհը, գիտակցել սեփական բացառիկությունը, արժեքը:Ոչ ոք չի ցանկանում ապրել իզուր և անիմաստ։ Բայց սեփական արժեքը և կարևորությունը հաստատել ուրիշներին նսեմացնելու հաշվին` նշանակում է ենթագիտակցության մեջ «փայփայել» այլ աշխարհների ոչնչացման ծրագիր։ Եթե ես ամենալավն եմ և ամենաբարձրը, ուրեմն մյուսները վատն են և ցածր։ Որքան վեր է դասում մարդն իրեն իր շրջապատից, այնքան մեծ է լինում նրա անկումը։ Հպարտ մարդը փակ է։ Չկամենալով ընդունել ուրիշ մարդկանց ձգտումները և առանձնահատկությունները նա ինքն իրեն է աղքատացնում։ Վերջին հաշվով հայտնվում է միայնության մեջ։Բայց հպարտությունը միայն սեփական անձը բարձր դասելը, շրջապատող աշխարհի և ուրիշների նկատմամբ մեծամիտ վերաբերմունքը չէ, այլև սեփական անձը ստորացնելը, թերագնահատելը։ Մարդ իր նկատմամբ նման վերաբերմունք ունի, երբ չի սիրում ինքն իրեն։ Բայց չէ՞ որ մարդ Աստծու արարածն է, յուրաքանչյուր մարդու մեջ առկա է Աստված։ Երբ մենք չենք սիրում ինքներս մեզ, նշանակում է՝ չենք սիրում մեր միջի Աստծուն։ Երբ մենք մեղադրում ենք, փնովում, նախատում ենք ինքներս մեզ, իրականում մեղադրում, փնովում, նախատում ենք Աստծուն։ Իսկ սա արդեն հպարտություն է։ Ազատվելու համար հպարտության մահացու զգացումից (որը, ինչպես տեսանք, առաջանում է երկու պատճառով՝ սեփական անձը գերագնահատելու և թերագնահատելու) պետք է սովորել իրավիճակը, կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։ Եվ հիշել, որ մենք ինքներս ենք ստեղծում այդ իրավիճակները և մեր կյանքն ամբողջապես։ Սովորենք ներել մարդկանց, քանի որ ներելով ուրիշին, մենք ներում ենք ինքներս մեզ։