2.18.2013

Անիմաստ նախագահական ընտրություններ....


Հարգեցի  այս կնոջը և  բոլոր նրանց ովքեր անվավեր են դարձրել բոլոր քվեաթերթիկները:
Ցավում եմ,որ տարիքիս պատճառով  չկարողացա  մասնակցել ընտրություններին և անվավեր  դարցնել  քվեաթերթիկը:
Երանի ողջ բնակչության գոնե 51  տոկոսը  այսպես վարվեին և  վերջապես վերջ դնեին այս տաղտկալի ներկայացմանը: Մի քանի ժամից կավարտվեն նախագահի ընտրությունները  և  ըստ իս հարկ չկա հայտարարելու արդյունքները:Մեզ բոլորիս արդեն հայտնի են այդ  արդյունքները: Ձայների <<մեծամասնությամբ>>  Հայաստանի Հանրապետության նախագահ է վերընտրվում Սերժ Սարգսյանը:Հիանալի է:Դեպի ապահով Հայաստա´ն:
Դե ինչ,ոչինչ փոխել չենք կարող  մեզանից միայն պահանջվում  էր   միավորվել,որը չարեցինք,ոմանք վախեցան,ոմանց էլ ուղղակի ձեռնտու էր ստեղծված իրավիճակը:Ամեն ինչ մեր ձեռքերում էր,բայց...
Բոլորը դեմ են իշխանությանը,բոլորը  ցանկանում են փոխել ամեն ինչ,բայց,դարձյալ նույն բայցերը:
Մի բանի համար եմ ուրախ,որ վերջապես նորմալ կդիտեմ  հեռուստացույց:Այլևս  ստիպված չեմ լինի  բոլոր հեռուստաալիքներով տեսնել նախագահի  թեկնածուների  ցուցադրական այցելությունները և լսել նրանց անիմաստ,միտք  չպարունակող և անգիր արած նախադասությունները:
Ցավալի է բայց փաստ...ես դեռ շատ փոքր եմ,բայց  կարողանում եմ հասկանալ ու գնահատել ստեղծված իրավիճակը և  չգիտեմ թե իմ այս նյութը  կարդացողներ և  ուշադրություն դարձնողներ  կլինեն արդյոք, բայց հոգ չէ ես նորից կանեմ  իմ  սիրած արտահայտությունը...ԵՍ ՄԻԱՅՆ  ՓԱՍՏՆ ԵՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ...
Ամեն ինչ արդեն  պարզ է մնում  է  համակերպվել:Մենք կարող էինք փոխել ամեն ինչ,բայց...

No comments:

Post a Comment