98 Տարի առաջ այս օրը` Ապրիլի 24 -ին, կոտորվեցին,ջնջվեցին ու փոշիացան թուրքի թեթև ձեռքով 1.500000 Հայ:Արդեն 98 տարի բազում սերունդներ,բայց այդ սերունդներից և ոչ ոք չի մոռացել Հայոց Մեծ Ցեղասպանությունը ու երբեք էլ չի մոռանա: 1.500000 մարդու աղոթք մնում էր այդպես էլ չլսված: 1.500000 Կյանքեր կորան վայրկյանի պես:Երբեք,երբեք չի մոռացվի այդ ոճրագործությունը և երբեք չի հագենա Հայ ժողովրդի վրեժի ծարավը: 1.500000 հոգի կորան 98 տարվա մեջ անվերադարձ:Այդ 1.500000 հայերը մեր սրտերում են,հիշում ենք ու ԵՐԴՎՈՒՄ,որ առնելու ենք ձեր մահվան վրեժը: ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ:Դուք մեր մեջ եք,մենք դարձել ենք 11.500000:Պարտք Է ժամանակը մեզ կյանք 1.500000:Ոչ ոք չի մոռանա ու ոչ ոք չի ների:Լսում ես ՀԱՅ ժողովուրդ Մենք 1.500000 վրեժի պատճառ ունենք:Պիտի առնենք այդ վրեժը ու պիտի հագեցնենք Հայ ժողովրդի 98 տարվա վրեժի ծարավը:
4.24.2013
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՆԱ...ՈՉ ՈՔ ՉԻ ՆԵՐԻ

3.29.2013
Ես կարող եմ...Ես պարտավոր եմ...
Ես կարող եմ:Ես պարտավոր եմ:Ես պիտի իմ մեջ ուժ գտնեմ:Ես վստահ եմ :
Մենակություն,որն իր հետ բերեց հուսահատություն և որի արդյունքում իսկապես ուժեղները դիմակայեցին կյանքի ուժեղ հարվածներին.իսկ << ուժեղներն>> էլ փախչեցին այդ դժվարություններից,հարվածներից ու դիմեցին անընդունելի քայլերի:
Մենակ ես,բայց այդուհանդերձ կողքիդ շատ մարդ կա:Նրանց մեջ միևնույնն է չկա այն մեկը, որը կարող է լրացնել քո մենակությունը:Չկա այն մեկը որին դու կարող ես վստահել ու հավատալ:Եվ այդ մենակությունից,այդ անտանելի լռությունից ու պարալիզացումից դուրս գալու միակ միջոցն ինձ համար դարձավ գիրքը: Կարդալն ինձ օգնեց կտրվել իրականությունից ու ապրել պատմվածքի ամեն մի դրվագը,ամեն մի տողը,ամեն-ամեն ինչը:Հիանալի էր...Երբ փակում էի գիրքը հանգստանալու նպատակով ու կտրվում իմ ստեղծած հերոսների աշխարհից ,ամեն բան ներկվում էր գորշ գույներով ու նորից ցանկություն էր առաջանում կարդալու,անվերջ կարդալու:Ու հիմա,երբ վերջացավ գիրքը ես նորից վերադարձա տխուր,անշուք ու միապաղաղ առօրյա:Ցավալի է,երբ քեզ համար տանկ մարդիկ մոռանում են քո գոյության մասին և հիշում քեզ խիստ անհրաժեշտության դեպքում:Բայց հոգ չէ,միշտ պետք է յիշե; որ կյանքում անփոխարինելի ոչինչ ու ոչոք չկա:Եվ այսպիսով որոշեցի վերացնել այդ բոլոր մռայլ գույները,դրանք փոխարինելով ավելի վառ գույներով:Ես այդպիսով իմ կյանքը կփոխեմ:Եվ վերջապես պետք չէ դժգոհել:Ես շնորհակալ եմ նրանցից,ովքեր դժվար պահին ինձ չօգնեցին,նրանց շնորհիվ ես ամեն ինչին ինքնուրույն հասա:Եթե ցանկանում ես փոխել աշխարհը,սկսիր քեզնից:
Միայն ծնողներն ու ընտանիքն է,որ դուրս են այս բոլոր սահմաններից:
2.18.2013
Անիմաստ նախագահական ընտրություններ....
Հարգեցի այս կնոջը և բոլոր նրանց ովքեր անվավեր են դարձրել բոլոր քվեաթերթիկները:
Ցավում եմ,որ տարիքիս պատճառով չկարողացա մասնակցել ընտրություններին և անվավեր դարցնել քվեաթերթիկը:
Երանի ողջ բնակչության գոնե 51 տոկոսը այսպես վարվեին և վերջապես վերջ դնեին այս տաղտկալի ներկայացմանը: Մի քանի ժամից կավարտվեն նախագահի ընտրությունները և ըստ իս հարկ չկա հայտարարելու արդյունքները:Մեզ բոլորիս արդեն հայտնի են այդ արդյունքները: Ձայների <<մեծամասնությամբ>> Հայաստանի Հանրապետության նախագահ է վերընտրվում Սերժ Սարգսյանը:Հիանալի է:Դեպի ապահով Հայաստա´ն:
Դե ինչ,ոչինչ փոխել չենք կարող մեզանից միայն պահանջվում էր միավորվել,որը չարեցինք,ոմանք վախեցան,ոմանց էլ ուղղակի ձեռնտու էր ստեղծված իրավիճակը:Ամեն ինչ մեր ձեռքերում էր,բայց...
Բոլորը դեմ են իշխանությանը,բոլորը ցանկանում են փոխել ամեն ինչ,բայց,դարձյալ նույն բայցերը:
Մի բանի համար եմ ուրախ,որ վերջապես նորմալ կդիտեմ հեռուստացույց:Այլևս ստիպված չեմ լինի բոլոր հեռուստաալիքներով տեսնել նախագահի թեկնածուների ցուցադրական այցելությունները և լսել նրանց անիմաստ,միտք չպարունակող և անգիր արած նախադասությունները:
Ցավալի է բայց փաստ...ես դեռ շատ փոքր եմ,բայց կարողանում եմ հասկանալ ու գնահատել ստեղծված իրավիճակը և չգիտեմ թե իմ այս նյութը կարդացողներ և ուշադրություն դարձնողներ կլինեն արդյոք, բայց հոգ չէ ես նորից կանեմ իմ սիրած արտահայտությունը...ԵՍ ՄԻԱՅՆ ՓԱՍՏՆ ԵՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ...Ամեն ինչ արդեն պարզ է մնում է համակերպվել:Մենք կարող էինք փոխել ամեն ինչ,բայց...
2.07.2013
Subscribe to:
Posts (Atom)