3.29.2013
Ես կարող եմ...Ես պարտավոր եմ...
Ես կարող եմ:Ես պարտավոր եմ:Ես պիտի իմ մեջ ուժ գտնեմ:Ես վստահ եմ :
Մենակություն,որն իր հետ բերեց հուսահատություն և որի արդյունքում իսկապես ուժեղները դիմակայեցին կյանքի ուժեղ հարվածներին.իսկ << ուժեղներն>> էլ փախչեցին այդ դժվարություններից,հարվածներից ու դիմեցին անընդունելի քայլերի:
Մենակ ես,բայց այդուհանդերձ կողքիդ շատ մարդ կա:Նրանց մեջ միևնույնն է չկա այն մեկը, որը կարող է լրացնել քո մենակությունը:Չկա այն մեկը որին դու կարող ես վստահել ու հավատալ:Եվ այդ մենակությունից,այդ անտանելի լռությունից ու պարալիզացումից դուրս գալու միակ միջոցն ինձ համար դարձավ գիրքը: Կարդալն ինձ օգնեց կտրվել իրականությունից ու ապրել պատմվածքի ամեն մի դրվագը,ամեն մի տողը,ամեն-ամեն ինչը:Հիանալի էր...Երբ փակում էի գիրքը հանգստանալու նպատակով ու կտրվում իմ ստեղծած հերոսների աշխարհից ,ամեն բան ներկվում էր գորշ գույներով ու նորից ցանկություն էր առաջանում կարդալու,անվերջ կարդալու:Ու հիմա,երբ վերջացավ գիրքը ես նորից վերադարձա տխուր,անշուք ու միապաղաղ առօրյա:Ցավալի է,երբ քեզ համար տանկ մարդիկ մոռանում են քո գոյության մասին և հիշում քեզ խիստ անհրաժեշտության դեպքում:Բայց հոգ չէ,միշտ պետք է յիշե; որ կյանքում անփոխարինելի ոչինչ ու ոչոք չկա:Եվ այսպիսով որոշեցի վերացնել այդ բոլոր մռայլ գույները,դրանք փոխարինելով ավելի վառ գույներով:Ես այդպիսով իմ կյանքը կփոխեմ:Եվ վերջապես պետք չէ դժգոհել:Ես շնորհակալ եմ նրանցից,ովքեր դժվար պահին ինձ չօգնեցին,նրանց շնորհիվ ես ամեն ինչին ինքնուրույն հասա:Եթե ցանկանում ես փոխել աշխարհը,սկսիր քեզնից:
Միայն ծնողներն ու ընտանիքն է,որ դուրս են այս բոլոր սահմաններից:
Subscribe to:
Posts (Atom)