12.17.2012

Գնահատեք այն,ինչ ունեք...)))



Չէի ցանկանա,որ այս  տեսանյութը դիտելուց հետո  ձեր  սրտերը լցվեն խղճի զգացումով և  դա  բացասաբար ազդի  ձեր տրամադրության վրա,բայցև այնպես  չեմ կարող աչքաթող անել  տեսանյութը և դրա  վերաբերյալ ոչինչ  չասել...
Այս աղջիկն իր դրական  կերպարով ուղղակի ապշեցնում է:Բարությամբ ու սիրով  լցված այս  էակը  չունենալով ձեռքեր ապրում է երջանիկ,սիրով,հավատով ,ժպտերես,երազանքներով  լեցուն և միշտ առաջ նայելով:Եվ ըստ իս այդ հավատի  շնորհիվ է ,որ նա  հաղթահարել է  այն բոլոր խոչընդոտները  որոք  հանդիպել են  կյանքում:Մինչդեռ  մենք բոլորս  ունենալով  ամեն  ինչ մեզ երջանիկ զգալու համար  միևնույնն է երջանիկ չենք:Մենք մեզ դժբախտ ենք  համարում, որովհետև չունենք թանկարժեք զարդեր,մեքենա,IPhone,համակարգիչ և այլ իրեր:Դրանք չնչին  բաներ են,  որոնք  վատ չեր լինի  որ ունենաինք,բայց դրա պակասի պատճառով մենք մեզ  դժբախտ համարել չենք  կարող:Ինչևիցէ եկեք բոլորս  ամեն առավոտ շնորհակալություն հայտնենք  Աստծուց,որ արթնացանք և ապրում ենք:Շնորհակալ լինենք ամեն ամեն  ինչի համար,թեկուզ և որևէ բան չստացվելու դեպքում;Գուցե դա էր  բարին:Եկեք բոլորս հետևենք Մերիի օրինակին` ապրենք ուրախ,գոհ և շարժվենք դեպի ապագա :
Գնահատեք այն ինչ ունեք: